Search
Close this search box.

Սեպտեմբերի 1-ին նախկին ոստիկանապետի դասախոս դստերը առեւանգած երիտասարդին հայտնաբերել են

Երեւան-Երասխ ավտոճանապարհի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում ոստիկանները նոյեմբերի 14-ին հայտնաբերել են այս տարվա սեպտեմբերի 7-ից անձի առեւանգման հոդվածով հետախուզման մեջ գտնվող 3 քաղաքացու:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, հետախուզման մեջ գտնվողներից 26-ամյա Նարեկ Ս.-ն տեղափոխվել է Նուբարաշենի բանտ, իսկ կասկածյալներից 2-ը Ոստիկանության Արտաշատի բաժին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երեւանում. ժամը 16։00-ի սահմաններում Երեւանի պետհամալսարանի մասնաշենքի մոտից Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը ամուսնության նպատակով առեւանգել էր ԵՊՀ-ի դասախոս 30-ամյա Տաթեւ Ա.-ին։ Առեւանգվածի հայրը Ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանն է, ով նախկինում աշխատել է Ոստիկանության Մաշտոցի, Էրեբունու, Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանների բաժինների պետ, իսկ առեւանգողը 26-ամյա Նարեկ Ս.-ն, ով նախկինում եղել է դատապարտված, ու հիմա ոստիկանության գնդապետը դեմ է Նարեկի եւ Տաթեւի ամուսնությանը։