Search
Close this search box.

Երևանում 15-ամյա պատանին դանակահարել է 16-ամյա պատանուն

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի և մեջքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թ. ծնված Դ. Մ.-ն: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դ. Մ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 14.30-ին, Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի բակում, 2002 թ. ծնված Ն. Դ.-ի կողմից դանակահարվելու հետևանքով:

Ժամը 19.30-ին Ն. Դ.-ն ներկայացել է բաժին և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: