Search
Close this search box.

Փաշինյանի վարչապետ մնալու գաղտնիքը․ Ալեքսեյ Չեսնակով

Նոյեմբերի 10-ին բոլորը կարծում էինք, որ Հայաստանը այլևս չունի վարչապետ։ Սակայն պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը թաքնված, բայց կառավարում է ուժայիններին և շարունակում է մնալ վարչապետ։ Հետո` երբ Հայաստանի գործող նախագահը, նախկին նախագահները, բոլոր կուսակցությունները, 2 կաթողիկոսները, և սփյուռքը պահանջեցին նրա հրաժարականը` բոլորը վստահ էին, որ նա հեռանալու է։ Բայց նա կրկին համառեց և մնաց։

Փետրվարին շտաբի պետի և հայ գեներալիտետի պահանջը` բաժակում վերջին կաթիլն էր։ Դրանից հետո անհավանական էր, որ նա կշարունակի պաշտոնավարել, բայց նա շարունակեց պաշտոնավարել։ Իսկ պատճառն այն է, որ տարբեր մեթոդներով և տեխնոլոգիաներով պառակտել են հասարակությունը և այն այլևս միասնական չի լինի և երևի չի էլ լինելու։ «Բաժանի՛ր, որ տիրես»` սա է գաղտնիքը … Իսկ ներկայիս Հայաստանի նման երկրներում հրաժարականի պետք է հասնել, ոչ թե պահանջել:
Քաղաքական կոնյուկտուրայի ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Չեսնակով