Search
Close this search box.

Ռեկորդային թվով մահվան դեպքեր ունենք. իրավիճակը Հայաստանում

Հայաստանում մարտի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 750 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 191491 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 847475 վերջին մեկ օրում` 4658 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 14499 պացիենտ. մեկ օրում ավելացել է 212-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 172609 անձ` վերջին մեկ օրում 513 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 3497 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 890 է: