Search
Close this search box.

Ինչու են լարվել Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հարաբերությունները ու ինչ ճակատագիր է սպասվում Միրզոյանի կուրսեցիներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունների նշանակման ժամկետները, այնքան իշխանության ներսում միասնականությունը խարխլվում է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին փորձում է իր շրջապատը համալրել բացառապես հավատարիմներով, նրան ուղեկցում են ընտրված մարդիկ։

Ընտրացուցակն էլ բավականին սեղմվել է, նույնիսկ այսօրվա շատ պատգամավորներ արդեն նախատեսված չեն ցուցակում։ Շատերը հրաժեշտ կտան խորհրդարանին ընդմիշտ, գուցե գործազուրկ մնան, որոշները գործադիրում ավելի ցածր կարգավիճակով աշխատանք կունենան։ Կուսակցական վերնախավն արդեն սկսել է թաղերով ու համայնքներով շտաբի պետերի փնտրտուքը։

Նույնիսկ այնպիսի մարդկանց են զանգահարում իշխանական գործիչները, որոնց ամիսներ առաջ արհամարհում էին, նեղացնում կամ պատվերով քրգործեր հարուցում նրանց դեմ։ Փաշինյանի մերձավոր շրջապատում խոսվում է, որ նկատելի է՝ վերջին ժամանակահատվածում սառել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Փաշինյանի փոխհարաբերությունները, ու անհասկանալի է նաեւ այն հանգամանքը, թե արդյոք Միրզոյանի կուրսեցիները, ընկերներն այս անգամ այդքան մեծ թվով կլինեն իշխանական նախընտրական ցուցակում։ Նրանք էլ առաջիկայում իրենց ապագայի մասով խնդիրներ կունենան»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում