Search
Close this search box.

Ալեքսեյ Մարտինովը ապշած է․ Պատերազմի օրերին Թուրքիայում ծեծի էին ենթարկում հայերին ու հաշվում թե քանի հայ զինվոր են սպանել, հիմա Հայաստանում Թուրքիայի հետ հարաբերություն են ստեղծում

«Թուրքիայում պատերազմի օրերին ամեն մի քայլափոխի դրված էր էկրան և օնլայն հեռարձակվում էր, թե ադրբեջանական բանակը քանի զինվոր է սպանել։ Մարդիկ հավաքվում էին այդ էկրանների շուրջ և ուրախանում։ Ազգությամբ հայերը այդ օրերին ծեծի էին ենթարկվում և տներից չէին կարողանում դուրս գալ։

Եվ հիմա Հայաստանում հայտարարում են Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին … Հայաստանի ղեկավարը դասական սորոսական է, որին հետաքրքրում է բացառապես իշխանություն։

Նա ցանկացածի հետ գործարքի կգնա, որ պահի իր իշխանությունը։ Նրա համար չկան ազգային գաղափարներ կամ թշնամի երկրներ».

քաղաքագիտության դոկտոր Ալեքսեյ Մարտինով