Search
Close this search box.

Թուրքիայի ուշագրավ հայտարությունը ու անելիքը Մեղրիի միջանցքը բացելուց հետո․ Անդրեյ Արեշև

«Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ խոսելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ տնտեսական կապերի մասին` գաղափար անգամ չունի, թե ինչից է խոսում։ Նա քարոզչություն է անում «թուրանական» ծրագրի օգտին։ Քանի որ Թուրքիան կոմունիկացիաների բացումը և Մեղրիի միջանցքը պաշտոնապես դիտարկում է դեպի «Մեծ Թուրան» տանող ծրագրի մաս։

Թուրքիան Մեղրիի միջանցքը տեսնում է` որպես Թուրանի ճանապարհ, թուրքալեզու ժողովուրդների տնտեսական, ռազմական և մշակության ինտեգրման կարևոր ծրագրի մաս։

Օրինակ` Թուրքիայում արդեն հայտարարվում է, որ Մեղրիի միջանցքը բացելուց հետո` նրանք մոտ 3 անգամ ավելացնելու են առևտրի ծավալը Ադրբեջանի հետ ( 4.5 մլրդ-ից` հասցնելով 13 մլրդ դոլարի)։ Թուրքիան նաև այդ ճանապարհով դուրս է գալու Կասպից Ծով և Կենտրոնական Ասիա` թուրքալեզու երկրների հետ տնտեսական, ռազմական և մշակութային ինտեգրման ծրագրեր իրագործելու համար։ Իսկ Փաշինյանը երկիրը քանդելու մաստեռ-կլաս է ցուցադրում».

քաղաքագետ Անդրեյ Արեշև