Search
Close this search box.

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի տեսությունը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասկան ջերմաստիճան, օդում -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-5 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում՝
Մարտի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 01-ին, 02-ի և 03-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 02-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 03-ի ցերեկը՝ հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Մարտի 29-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 01-ին, 02-ի գիշերը, 03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 02-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: