Search
Close this search box.

Կրեմլը՝ Փաշինյանի հրաժարականի մասին

Կրեմլից մեկնաբանել են հրաժարական տալու Փաշինյանի մտադրությունը: «Իր հրաժարականի մասին Փաշինյանի որոշումը չի պահանջում անհապաղ զրույց, շփումները տեղի են ունենում մշտապես»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Առաջին՝ նա, այնուամենայնիվ, մնում է պաշտոնակատար, հետո այդ որոշումը, որը հրապարակվել է, չի պահանջում անհապաղ զրույց… Նրանք վերջերս են շփվել, ինչի մասին հայտնել ենք, ուստի շփումները մշտական են»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք Փաշինյանի հետ հանդիպում կամ հեռախոսային զրույց: