Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը ասել է, թե երբ հրաժարական կտա

Հունիսի 20-ին տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրությունները. այդ ընտրությունները նրա մասին են, որ ժողովուրդը պետք է որոշում կայացնի անցյալի ու ապագայի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Արմավիրի մարզի Արագած համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք պետք է գնահատական տաք անցյալին ու որոշում կայացնեք ապագայի վերաբերյալ: Դուք պետք է գնահատակն տաք անցյալին եւ պետք է որոշում կայացնեք ապագայի վերաբերյալ: Այո, ես ապրիլին հրաժարական եմ տալու: Ոչ թե հրաժարական եմ տալու գնալու, այլ որ տեղի ունենան արտահերթ ընտրություններ, այդ ընթացքում շրունակելով լինել վարչապետի պարտականությունները կատարող:

Եթե դուք կվերահաստատեք ձեր մանդատը, ես, մեր թիմը կշարունակենք ծառայել ձեզ շատ ավելի լավ, քան նախկինում: Եթե չեք հաստատի, մենք խոնարհաբար իշխանությունը կփոխանցենք նրան, ում դուք կընտրեք»: