Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Այս մարդը բացահայտ դավաճան է». համացանցում քննարկում են ԱԽ քարտուղարի սկանդալային հայտարարությունը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է հարցին, թե արդյոք Թուրքիան թշնամի պետություն է Հայաստանի համար՝ նշելով, որ Հայաստանը պետք է շտկի իր մոտեցումն այս հարցում։ 3 անգամ հարցին նա խուսափում է ուղիղ պատասխան տալուց:

ԱԽ քարտուղարի սկանդալային հարցազրույցը բուռն քննարկման առարկա է դարձելհամացանցում:

«Պետրոսն ասումա Թուրքիային թշնամի համարու՞մ եք: Ասումա մենք պետք է մոտեցում շտկենք: Պատկերացնում ե՞ք

Ու սա ապրիլի 24-ին ընդառաջ: Կարելի է հետևություն անել, որ կա գաղտնի հայ-թուրքական գործընթաց՝ ապրիլի 24-ին ու Բայդենից եկող դրական սիգնալներին ընդառաջ:

Սրան ի՞նչ անուն կտաք»,- գրել է միջագայնագետ Սուրեն Սարգսյանը: