Search
Close this search box.

Քո շիրմին ծաղիկները շաաատ երկար են ապրում. «Սա այն տղան ա, չէ՞, որ ծաղիկները շիրմին չեն չորանում». զոհված զինծառայողի մոր գրառումը

Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայող Սենո Երկանյանի մայրը գրում է.

Իմ Հերոս տղա, իմ թանկ։ Առանց քեզ ահավոր դժվար ա, իմ տղա։ Դու այնքան բարի ես, այնքան լուսավոր։ Ով էլ քեզ չի ճանաչել, տեսել է միայն քո նկարը, բոլորն էլ ասում են. «Ի՞նչ բարի դեմք ունի,ի՞նչ լուսավորա էս երեխեն», բա ով որ ճանաչում ա քեզ, տղես, 1000 ափսոս ա տալիս, բայց ոչ մեկս չենք հավատում քո չլինելուն։ Սեն ջան, իմ անուշ տղա, առաջ ես գրում էի Ֆեյսում՝ մտածելով, որ դու գերի ես ու ի՞նչ որ մի թուրք կարդում ա գրածս քո համար, դու կիմանաս ամեն ինչ իմ գրածներից ու հանգիստ կլինես (չնայաց ի՞նչ իմանամ, որ դա հիմա էլ տենց չի), հիմա ես էլ չգիտեմ խի եմ գրում։ Սեն մի կեսս գիտակցումա ամեն ինչ, մյուս կեսս չի հավատում ու սպասում ա անդադար։

Կյանքս, այնքան շատ ես ծաղիկներ սիրում, համ էլ սիրում ես նվիրել։ Նայի կյանքս, քո շիրմին ծաղիկները շաաատ երկար են ապրում, չեն թառամում։ Գիտես, մարդիկ նկատել են դա, գալիս են ծաղիկ բերում ու հին բերածների վրա զարմացած նկարում են, նկարում են ու զարմացած հայացքներով նայում։ Արդեն որերորդ անգամն է, երբ քո մոտ նստած եմ լինում անծանոթ մարդիկ են գալիս, որ ինձ տեսնում են հարցնում են.«Սա այն տղան ա, չէ՞, որ ծաղիկները շիրմին չեն չորանում։ Սա այն տղայի շիրիմն ա՞, որ ծաղիկները երկար են ապրում։ Այս տղան ձեր ի՞նչն ա,գիտե՞ք, մենք շուտ֊շուտ ենք գալիսու միշտ այցելում ենք ձեր տղային ու ապշած ենք, որ իրա շիրմին ծաղիկները առանց ջրի այսքան երկար ողջ են մնում»։

Սեն ջան, այսօր երբ անձրևին, առավոտը շուտ էի եկել, 2 սիրուն աղջիկներ կային քո մոտ, կանգնած էին, երբ մոտեցա խառնվեցին ու ասեցին, որ լսել են քո մասինու եկել են տեսնեն։ Սեեեն, ինչքան մարդ է քեզ սիրում, չնայած քեզ չսիրելը անհնար է։ Ես իրոք հպարտ եմ, որ քեզ ունեմ, որ քո մայրն եմ, որ քեզ պես ուժեղ, հասկացող, խելացի, բարի ու լուսավոր տղա ունեմ, չնայաց որ հեռու ես, բայց իմն ես ու կաս ու հավերժ կմնաս։ Ես հպարտ եմ, որ քո մայրն եմ։ Դու ասում էիր.«Մամ ես հպարտ եմ, որ քո պես մայր ունեմ, հպարտ եմ, որ դու ինձ սենց ես դաստիարակել»։ Բա ես ի՞նչ հպարտ եմ, որ քո նմանին ունեմ, ունեմ`ու չունեմ արդեն, չնայած որ, անկախ ամեն ինչից,դու միշտ եղել ես, կա՛ս ու կմնաս իմ հոգու խորքում, իմ սրտի մեջ, մեր տան մեջ, մեր սեղանի կողքը,ու իմ գրկում։ Սիրում եմ քեզ շաաա՜տ իմ Հերոս։