Search
Close this search box.

Խոշոր հրդեհ Երևաի Սիլիկյան թաղամասում, 10-ից ավելի մարտական հաշվարկ է տեղում աշխատում

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասում՝ «Լաթար» հյուրանցային համալիրի հարևանությամբ դեռևս չգործող ծաղկի համապատասխան հարմարանքներով զբաղվող շինությունում խոշոր հրդեհ է բռնկվել; Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 10-ից ավելի մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգության բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր նաև օգոնություն են ցուցաբերում հրշեջներին, քանի որ ուժեղ ծխի պատճառով մի քանի հրշեջների ինքնազգացողությունը վատացել է։ Հրշեջների հետ կրակի դեմ պայքարում են նաև աշխատակիցները։

Ծուխը տեսանելի է մոտ 10 կմ հեռավորությունից։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։ Մանրամասները՝ քիչ ուշ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: