Search
Close this search box.

Ինչ էր խոստացել Նիկոլը և որ կետում է հիմա․ Իրավապաշտպան ՝ Արտակ Գալստյան

ՆԻԿՈԼԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՍՏՈՒՄ
Նիկոլը խոստացել էր վերաբացել մարտի մեկի գործը`
Նիկոլը այն վերաբացեց:
Նիկոլը խոստացել էր մինչև վերջ բացահայտել մարտի մեկի գործը`
Նա այն բացահայտեց:

Նիկոլը խոստացել էր մարտի մեկի գործը հասցնել տրամաբանական ավարտին:
Այսօր` ՍԴ որոշմամբ, Նիկոլը այս մի խոստումն էլ կատարեց, այլևս չկա մարտի մեկի գործ, այն հասավ իր տրամաբանական ավարտին, այն այլևս փակված է, այնպես ինչպես Արցախի հարցը:
Սիրելի հանդիսատես
Նիկոլը խոնարհվում է ձեր առաջ,
Նիկոլը սիրում է բոլորիդ,
Նիկոլը հպարտանում է ձեզանով,
Նիկոլն ասում է, որ դուք ապրելու էք ազատ, անկախ, արդար և ծովից ծով տարածվող երկրում, ուղակի երկրի անունը դեռ գաղտնի է պահում:

Նիկոլը մարտի մեկի գործով ապացուցեց, որ կատարում է իր բոլոր խոստումները:
Նիկոլը Արցախի 75 տոկոսը թուրքերին տալով ապացուցեց, որ կատարում է իր խոստումները:
Նիկոլը խոստացավ, որ կկտրի բոլորի թաթիկները, ուշադիր նայեք ձեր շուրջը, որքան երեխաների թաթիկներ է նա կտրել:
Նիկոլը իշխանության եկավ դատարկ դագաղներով, այսօր դրանք բոլորը լիքն են, եռաբլուրը դրա լավագույն ապացույցն է:
Նիկոլը խոստացավ, որ հատիկ առ հատիկ բոլորը պատասխան են տալու, որ հատիկ առ հատիկ թալանածը հետ է բերելու, նայեք ձեր շուրջ բոլորը, տեսեք որքան լավ էք դուք ապրում հատիկ առ հատիկ ձեր օրվա հացը հաշվարկելով:
Նա ինչպես և խոստացել է Սյունիքը կտա թուրքերին, իսկ իշխանությունը նախկիններին:
Նիկոլը երբեք չի խաբում:
Վարագույր

Իրավապաշտպան ՝ Արտակ Գալստյան