Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Պուտինին

Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին նշված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։

Կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ինչպես նաև մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության հարցերի շուրջ՝ շեշտադրելով էներգետիկայի ոլորտը և կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը։