Search
Close this search box.

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն անձնական կորուստ է ունեցել

Starnews.am-ը գրում է. Օրերս անդրադարձել էինք այն թեմային, որ Լիլիթ Հովհաննիսյանն անհետացել է: Երգչուհու Instagram-ի վերջին գրառումն օգոստոսին է եղել, նույն պասիվ վիճակն է նաև Youtube-յան ալիքում և ֆեյսբուքում:

Հիշեցնենք, որ մինչ այդ Լիլիթ Հովհաննիսյանը համարվում էր ամենաակտիվ երգչուհիներից, երկար չէր սպասեցնում իր նոր տեսահոլովակներին: Պատերազմից հետո տեղեկացանք, որ Լիլիթ Հովհաննիսյանը նաև անձնական կորուստ է ունեցել. մահացել է երգչուհու հայրը, ըստ տեղեկությունների՝ մահվան պատճառը համավարակն էր:

Starnews.am-ին հաջողվել է պարզել, որ այս երկարատև լռության պատճառն անձնական կորուստն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երգչուհին պատրաստվում է մայրանալ, ավելին՝ շուտով կփորձենք նաև հրապարակել լուսանկարներ նոր կարգավիճակում գտնվող Լիլիթից:

Starnews.am-ը թեթև հղիություն է մաղթում երգչուհուն: Հուսանք նա շուտով կխախտի լռությունը: