Search
Close this search box.

Հրապարակվեց Քոչարյանի գործով որոշումը

ՍԴ–ն գրավոր ընթացակարգով քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի (սահմանադրական կարգը տապալելու)՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

ՍԴ–ն որոշեց, որ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը

«ՍԴ 300.1 հոդվածը ճանաչել Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»,–ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել՝ կասեցնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՔՕ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները, եւ կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Վենետիկի հանձնաժողով։

Նշված կառույցներից պատասխան ստացվեց 2020 թվականի ամռանը։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձեւակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցում չկա. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։