Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանն այսօր մի քանի նշանակումներ կատարեց

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Անդրանիկ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

***
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018
թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝
Արթուր Սուրենի Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար։

***
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Արմեն Ոսկանյան դիմումը՝
1. Արմեն Լևիկի Ոսկանյանին նշանակել վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սփյուռքի հարցերով բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-31.3-Ղ3-3)։
2. Արմեն Լևիկի Ոսկանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: