Search
Close this search box.

Ստրասբուրգի հայ համայնքը շոկ մեջ է հայ քաղաքապետի հակահայկական քայլից

Օրերս Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը կողմ է քվեարկել թուրքական Էյուբ Սուլթան մզկիթի կառուցման համար 2,5 մլն եվրո հատկացնելու մասին որոշմանը: Սկզբնական հաշվարկով 25 միլիոն եվրոյի տասը տոկոսը համաձայնել է Ստրասբուրգի քաղաքապետարանը տրամադրել։ Ստրասբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչներն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեցին, որ Ստրասբուրգի ներքին գործերի նախարարը դատական գործընթաց է սկսել՝ չեղյալ համարելու քաղաքային խորհրդի քվեարկությունը։

Համայնքի ներկայացուցիչներից մեկը պատմեց, որ երբ Ժաննա Բարսեղյանը քաղաքապետ չէր, պարզապես աշխատում էր քաղաքային խորհրդում, Ստրասբուրգում խաչքար տեղադրելու թույլտվության համար նախկին քաղաքապետի հետ փորձում էին իր միջոցով կապ հաստատել, այդ ընթացքում աշխատել են իրար հետ։ Հիմա համայնքը շոկի մեջ է, թե ինչպես է հայկական ծագումով քաղաքապետը համաձայնություն տվել նման նախագծի ֆինանսավորմանը։ Եվ հիմա նա ազգի դավաճան է համարվում: «Այս պատերազմից հետո ընդհանրապես սա պետք չէ»,- նշեց համայնքի ներկայացուցիչը։

Տեղի հայկական համայնքը լիահույս է, որ դատական գործընթացում ներքին գործերի նախարարը կհաջողի: «Երբ դատական գործը սկսվի, այս պրոցեսը կսառեցվի՝ մինչև դատարանի որոշումը։ Եվ այդ ընթացքում որևէ ֆինանսավորում չի լինի, կսառեցվի՝ մինչև որոշումը լինի»,- ասացին նրանք։

Ստրասբուրգի նախկին քաղաքապետը թուրքամետ էր։ Պատմեցին, որ նրա շնորհիվ Ստրասբուրգի եվրոպական թաղամասում թուրքերը 70 միլիոնով հսկայական հյուպատոսարան կառուցեցին։

«Երբ Ժանը եկավ, ուրախացանք, որ որոշ չափով այս ամենը կփոխվի, բայց սա էլ անակնկալը անակնկալի հետևից է մատուցում։ Պատկերացնում եք, նա պատերազմի ամբողջ ընթացքում ընդամենը մեկ անգամ հպանցիկ անդրադարձավ՝ երկու կողմերին կոչ անելով հանդարտության։ Մենք շատ ջղայնացած էինք, ստորագրահավաք կազմակերպեցինք, որ կարողանանք հանդիպել, որպեսզի Հայաստանին գոնե մի փոքր աջակցություն ցուցաբերենք»,- ասացին ստրասբուրգահայերը։

Նրանք հիշեցրին, որ Ժաննա Բարսեղյանը 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրոք, ՀՀ խորհրդարանում ընտրված Պերճուհի Բարսեղյանի ծոռնուհին է: