Search
Close this search box.

«Հրապարակ». Արծվիկ Մինասյանը ցնցումների մեջ է ընկնում. «լիչնի նեպրիյազնը» հասել է գագաթանկետին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյան-բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան «լիչնի նեպրիյազնը» հասել է գագաթանկետին: Նրանք ոչ միայն միմյանց բարեւ չեն տալիս, այլեւ հարց լինելու դեպքում վարչապետը դիմում-շփվում է Արծվիկի տեղեկալների հետ, ինչից Արծվիկը ցնցումների մեջ է ընկնում:

Վերջին երկու անգամ կուսակցությունում հարց է բարձրացրել՝ դիմում գրել դուրս գալ, կուսակցությունում ասել են՝ ոչ, մենք նախագահի հետ ենք աշխատում:

Դաշնակցականներն ուշիուշով ու անհամբեր սպասում են 18 թվին, երբ «նախագահը» կդառնա վարչապետ:

Ինչ վերաբերում է «նախագահին», նա լուռ, հանդարտ հետեւոմ է ՀՅԴ-Կարեն Կարապետյան «տանդեմում» տեղի ունեցող զարգացումներին: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքն ամենաաշխատող սկզբունքներից է մեզանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում