Search
Close this search box.

Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Կարմիր Շուկա հատվածում քարերով հարվածել են հայկական պետհամարանիշներով մեքենաներին

Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Կարմիր Շուկա հատվածում քարերով հարվածել են հայկական պետհամարանիշներով մեքենաներին։ Այս մասին տեղեկանում ենք Mediaport Տելեգրամյան ալիքից։

Այսօր 13։30֊ի սահմաններում Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհին՝ Սիզնեկ գյուղ տանող խաչմերուկի մոտ, Խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից սկսել են քարերով հարվածել հայկական մեքենաներին։

Առաջին մեքենային չեն դիպել (թեև վարորդը քիչ է մնացել վթարի ենթարկվի), իսկ երկրորդ մեքենային դիպել են։