Search
Close this search box.

«Փաստ». Բենթլի, Ռոլս Ռոյս ու 368 միլիոն դրամ բաժնետոմս. Արտակ Ալեքսանյանի թաղապետ լինելու քաղցրությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեւանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Ալեքսանյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել, փոխարենն իմանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում հինգ անուն շարժական գույքը՝ չորս մարդատար ու մեկ բեռնատար ավտոմեքենաները: Նա հայտարարագրել է «TOYOTA COROLLA 1.6», «BENTLEY MULSANNE 6.8L», «ROLLS–ROYCE GHOST», «BMW X6 5.0 I» եւ «FORD TRANSIT FT100 2.5TD» մակնիշի ավտոմեքենաներ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաեւ բաժնետոմսեր, որոնք կազմել են 368 միլիոն դրամ: Դրամական միջոցները նույն ժամանակահատվածում կազմել են 180 միլիոն դրամ, 1 միլիոն 250 հազար ԱՄՆ դոլար ու 620 հազար եվրո: Իսկ եկամուտներն այս համապատկերի մեջ բնավ չեն տեղավորվում: Դրանք կազմել են ընդամենը 1 միլիոն 433 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: