Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը լեզու չեն գտնում. ինչ են խոսել վերջին հանդիպմանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. <Հայրենիքի փրկության շարժման ներսում խմորումները շարունակվում են։ Անգամ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են հակադիր տեսակետներ հայտնում։ Մեր տեղեկություններով՝ ՀՓՇ վերջին հանդիպման ժամանակ Քոչարյանն ասել է, որ պետք է գնալ ընտրությունների ցանկացած պարագայում, սակայն Սերժ Սարգսյանը կտրականապես մերժել է մասնակցության թեզը։ Եթե Քոչարյանն ասում է, որ պետք է շարունակել փողոցային պայքարը, ապա Սարգսյանը պնդում է, թե այն անարդյունք է։ Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընդհանրապես անվստահություն կա, ու այսպես շարունակ: Մենք տեղեկացանք, որ նրանց վերջին հանդիպման ժամանակ տարաձայնություններն ավելի ակնհայտ են դարձել, երբ Քոչարյանը պնդել է, թե պետք է միասնական գնալ ընտրությունների, սակայն Սարգսյանն ասել է, թե ինքը նպատակահարմար չի համարում անգամ ընտրությունների գնալ այս պահին: Սա պատճառ է դարձել, որ ընդդիմության լիդերները արդեն միմյանց հետ հանդիպում են առանձին-առանձին՝ միմյանցից պարզելու, թե ով ինչ նպատակ ունի: Սերժ Սարգսյանը այդ գաղտնի հանդիպումների ժամանակ որեւէ հստակ բան չի ասել. մեկ հայտարարել է, որ չի մասնակցելու, իսկ վերջին օրերին բացատրում է, թե կուսակցությունն է համոզում գնալ ընտրապայքարի, ու որեւէ մեկը չի կարողանում Սարգսյանից պարզել, թե ինչ նպատակ է հետապնդում իրականում: Այս պահին միայն ընդդիմության լիդերներից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է տեղեկացրել, որ ինքը միայնակ է գնում՝ առանց որեւէ դաշինքի: «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը դեռ մտորումների մեջ է. միայն ասել է, որ մասնակցելու է ընտրություններին, իսկ ՀՅԴ-ն եւ Ռոբերտ Քոչարյանը կարծես թե վերջնական են որոշել միասին ընտրությունների գնալ «Քոչարյան» դաշինքով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում