Search
Close this search box.

Հոսանքազրկման պատճառով դադարեցվում է նաև ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկման պատճառով, ս.թ. մարտի 25-ին ժամը 08:00-14:00 դադարեցվում է Արարատի համայնքի Զոդի Բանավան թաղամասի, Սուրենավան, Արմաշ և Երասխ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։