Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինչ Ընտրական օրենսգրքով պետք է անցկացվեն ընտրությունները

ԸՕ-ն պայմանավորվածությունների մաս չի եղել, բայց ես բոլոր քննարկումներում հարց եմ ուղղել մեր գործընկերներին, թե ինչ կարծիքի են ընտրակարգի վերաբերյալ՝ ռեյտինգային լինի, թե՝ ոչ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Մեր խոսակցությունների ժամանակ մենք արձանագրել ենք, որ և՛ ԲՀԿ-ն և՛ ԼՀԿ-ն այս հարցի վերաբերյալ թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը:

Այսինքն, իրենք խնդիր չունեն, թե ինչպես կլինի:

Դրանից հետո խորհրդարանական մեծամասնությունը, քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ու հաշվի առնելով իր նախկինում ստանձնած հանձնառությունը, որոշում է կայացրել, որ մենք պետք է գնանք ԸՕ-ի պարզ փոփոխությունների ու ընտրություններն իրականացվեն համամասնական ընտրակարգով՝ առանց վարկանիշային ընտրացուցակի»,-ասաց նա: