Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու իմքայլական պատգամավորը քվեարկելուց հետո ետ գնաց քվեախցիկ

«Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելուց հետո մոռացել էր տեսանկարահանել քվեաթերթիկը։ Այս մասին գրում է Մեդիապորտ տելեգրամ ալիքը։

«Վերջինս մոտենում է քվեատուփին, որ ներս գցի քվերաթերթիկը, ապա հիշելով, որ չի լուսանկարել, հեռախոսը հանում է գրպանից և վերադառնում քվեախուց:

Յուրաքանչյուր քվեարկությունից հետո, ըստ տեղեկությունների, «իմքայլականները» փոխանցում են քվերաթերթիկների լուսանկաները Նիկոլ Փաշինյանին՝ ապացուցելու համար, որ կատարել են նրա հրահանգը»,-գրում է ալիքը։