Search
Close this search box.

Նոյեմբերի 10-ից հետո ձերբակալված հայերը կկանգնեն օրենքի առաջ. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է․

«Այն անձինք, որոնք նշված եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի կողմից ուղարկվել են Ադրբեջանի տարածք ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ չեն համարվում և չեն կարող համարվել ռազմագերի:

Ձերբակալվածները պատասխանատվություն են կրում՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի: Նրանց վերաբերվում են համաձայն միջազգային իրավունքի և Ադրբեջանի օրենսդրության: Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Ադրբեջանը վերադարձրել է ռազմագերի համարվող բոլոր ձերբակալվածներին».