Search
Close this search box.

ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը պատերազմի վտանգի մասին

«Իրավունք» թերթը գրում է. «Թեև վերջին ժամանակներս միայն հաճախակիանում են նոր պատերազմի մասին խոսակցությունները, սակայն «Իրավունքի» հետ զրույցում ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը մի­անգամայն այլ կարծիք հայտնեց: Անդրադառնալով նոր պատերազմի վտան­գին՝ գեներալը վստահու­թյուն հայտնեց.

-Աբսուրդի ժանրից են այն կանխատեսումները, թե իբր պատերազմի վտանգ կա: Այսօր ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն գնա նման արկածախնդրության: Բայց ոչ թե այն պատճառով, որ չեն կարող կամ չեն ու­զում:

-Այսի՞նքն:

-Էրդողանն էլ, Ալիևն էլ շատ լավ գիտեն, որ Հայաստանի դեմ որևէ, առավել ևս՝ ռազմական քայլը Ռուսաստանն անպատասխան չի թողնի:

-Այսինքն՝ Սյունիքի, Զանգեզուրի մասով մտահոգություն­ներ չունե՞ք:

-Մտահոգություններ ունեմ, բայց ռազմական գործողու­թյուններ նաև հենց այդ հատվածում ես գոնե մոտ ապագայում բացառում եմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում