Search
Close this search box.

6-ամյա երեխան ողջ է մնացել 12-րդ հարկից ընկնելուց հետո

Բաշկիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Ուֆայում 6-ամյա երեխան ընկել է բնակելի շենքի 12-րդ հարկի պատուհանից և ողջ է մնացել: Բժիշկները վիրահատել են երեխային: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Երեխան ողջ է մնացել՝ ընկնելով ձնակույտի վրա: Ընկնելուց հետո նա նույնիսկ փորձել է նստել: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են ծանր ուղեկցող վնասվածք:

Իրավապահ մարմինները չեն մեկնաբանում, թե ինչն է պատճառը, որ երեխան ընկել է պատուհանից: