Search
Close this search box.

Երևանը կմիանա «Երկրի ժամ»-ին

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքը կմիանա «Երկրի ժամ»-ին.

«Հարգելի համաքաղաքացիներ
Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 27-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:
Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ: Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները»: