Search
Close this search box.

Պաշտպանության նախարարը հանձնարարականներ և ցուցումներ է տվել ռազմական ոստիկանությանը

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 23-ին այցելել է ՊՆ ռազմական ոստիկանություն, խորհրդակցություն անցկացրել ՌՈ ղեկավար կազմի հետ:

Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը միտված ընթացիկ աշխատանքներն ու արձանագրված ձեռքբերումները:

Վաղարշակ Հարությունյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: