Search
Close this search box.

ՈՒՇԱԳՐԱՎ․ Միլիարդների հասնող պարգևավճար է բաժանվել պատերազմի ու կորոնավիրուսի օրերին․ պատգամավորը պաշտոնական թվեր հնչեցրեց

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ իշխող ուժի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հայտարարություններին՝ պարգևավճարների մասին և հայտարարեց, որ պաշտոնյաները պարգևատրվել են նաև պատերազմի թեժ շրջանում:

Պատգամավորը պաշտոնական հարցման արդյուքնում դուրս բերված թվեր հնչեցրեց.

«2020թ. ՊԵԿ-ը 6.8 մլրդ պարգևավճար է ստացել, կամ՝ 14.2 մլն. ԱՄՆ դոլար: Դա եղել է կորոնավիրուսի ու պատերազմի պայմաններում: 2020թ. հոկտեմբերին պարգևատրվել են մոտավորապես 496 մլն դրամով, նույն թվականի նոյեմբերին՝ մոտավորապես 474 մլն. դրամով և 2020թ. դեկտեմբերին՝ մոտ 1.3 մլրդ դրամով: Սա իշխանության կողմից իր աշխատակիցներին հատկացված պարգևատրումային ֆոնդն է։ Վարչապետի աշխատակազմը 2020թ. ընթացքում 441 մլն. դրամ պարգևավճար է հատակցրել աշխատողներին։ Ֆինանսների նախարարը պատերազմի ամենաթեժ օրերին ևս զերծ չի մնացել ինքն իրեն պարգևատրելուց՝ մոտ 73 մլն. դրամ: Էլ չեմ խոսում՝ որքան ԱԹՍ կարելի էր գնել այդ գումարներով պատերազմի թեժ օրերին»,-նշեց պատգամավորը:

Աննա Կոստանյանը նաև հիշեցրեց, որ պատգամավորները նախորդ տարվա փետրվար-մարտ ամիսներից հրաժարվել են հավելավճարներից՝ փոխանցելով դրանք կորոնավիրուսի ֆոնդին, նաև առանձին դեպքերում փոխանցելով պատերազմից տուժածներին և պատերազմից հետո կուտակված կարիքների նպատակով։