Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կրակոցներ՝ Վանաձորում․ վիրավորումներով հոսպիտալացվել է «Բաքսյոր Սամոն»

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում, հրազենային վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com:

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։

Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը, ում մարմնի և գլխի վրա կան կրակոցների բազմաթիվ հետքեր, հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Թումանյան 11 շենքից։

Աղբյուրը նաև հայտնում է, որ այս պահին ոստիկանները, փորձաքրեագետներն ու քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում, որտեղ հայտնաբերվել են կրակոցի և արնանման հետքեր։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Լոռու մարզի դատախազը։

Վիրավորը Վանաձորի բնակիչ Սամվել Մաթևոսյանն է, ում Վանաձորում ավելի շատ ճանաչում են «Բաքսյոր Սամո», գրում է աղբյուրը։