Search
Close this search box.

Ոսկին էժանանում է

Երեքշաբթի առավոտյան ոսկու գինը փոքր-ինչ անկում է ապրում դոլարի շարունակական ամրապնդման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:

Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 0.13 տոկոսով կամ 2.05 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1736.15 դոլար: Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.09 տոկոսով եւ կազմել 25.745 դոլար ունցիայի դիմաց:

Դոլարի փոխարժեքն աշխարհի հիմնական խոշոր արժույթների նկատմամբ սկսել է աճել երեքշաբթի գրանցված անկումից հետո: Ավելի վաղ ԱՄՆ արժույթի փոխարժեքը երեք աճուրդային նստաշրջան անընդմեջ աճում էր ԱՄՆ պետական ​​պարտատոմսերի եկամտաբերության աճից հետո:

Ոսկու գինը մեծապես կախված է դոլարի փոխարժեքի դինամիկայից: Դրա գնի բարձրացումը ճնշում է գործադրում թանկարժեք մետաղի գնանշումների վրա, քանի որ այն պակաս գրավիչ է դարձնում այլ արժույթներ պահողների համար: