Search
Close this search box.

Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է

Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, գտնվել են: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանն ասաց՝ զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է: Ներկա պահին իրականացվում է տարհանման աշխատանք: Զինծառայողների վիճակի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

Հիշեցնենք, այսօր Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։

«Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը»,- ավելի վաղ տեղեկացրել էր նախարարությունը: