Search
Close this search box.

Մենք դեր ենք ունեցել քաղաքական հարթակից Սերժ Սարգսյանի քրեական ռեժիմի հեռացման գործում. Ալիեվ

Երեկվա գրառմանս մեջ ասել էի, որ Հայաստանում Ադրբեջանի դրածոն է իշխում։ Խնդրեմ այդ մասին Ալիեւը ասել է եւս մեկ անգամ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն որոշակի դեր է խաղացել 2018 թվականի գարնանը Հայաստանում իշխանափոխության գործում, հայտնում է Лента.ру-ն՝ Minval-ին հղումով:

«Մենք դեր ենք ունեցել քաղաքական հարթակից Սերժ Սարգսյանի քրեական ռեժիմի հեռացման գործում: Ես չեմ ուզում այդ մասին խոսել և ուռճացնել մեր դերը։ Կարող եմ միայն ասել, որ մեկուսացման քաղաքականությունը, որը մենք վարում ենք Հայաստանի նկատմամբ, արդարացնում է իրեն», — ասել Է Ալիեւը կառավարության նիստում։