Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ․ Արսեն Թորոսյանի ամենօրյա ճանապարհը

Այս բոլոր փոսերը գտնվում են մեկ ճանապարհի վրա’ մոտ ընդամենը 900 մետր երկարությամբ։ Ճանապարհ, որը տանում է վարչապետ’ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի տուն։ Եվ եթե բարձրաստիճան պաշտոնյան չի կարող անգամ իր ամենօրյա տուն գալու և աշխատանքի գնալու ճանապարհը կարգի բերի, ապա ի՞նչ երկիր կառուցելու մասին է խոսքը գնում։ Կրկնեմ’ ամեն օր’ նույն փոսերով և բաց դիտահորներով։

Պաշտոնյա, ով ունի բոլոր օրինական հնարավորություններն ու լծակները փոխել այս ամենը։ Նշեմ նաև, որ ոչ մի փոս չի կրկնվում, և ես անձամբ եմ դրանք լուսանկարել։ Քանի որ սա նաև իմ և հարյուրավոր մարդկանց տուն գնալու ճանապարհն է։ Վստահ եմ, դուք էլ հիմա մտաբերեցիք նման մի իրավիճակ արդեն ձեր ճանապարհին։