Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ Կարմիր Շուկայի տարածքում հրկիզված բնակչի մարմնի հայտնաբերման դեպքից

Սույն թվականի մարտի 21-ին ժամը 12-ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 1973թ ծնված բնակչի դին՝ հրկիզված վիճակում։ Այս մասին հայտնում են Արցախի քննչական կոմիտեից։

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի ավագ քննիչը։

ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի դատավարական և քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախում քաղաքացի էր կորել։ Արցախի ոստիկանությունից տեղեկացնում են, որ նա հայտնաբերվել է հրկիզված վիճակում։ ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և որոնումների շնորհիվ, քիչ առաջ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 48-ամյա բնակիչ Վրեժ Պ․-ի դիակը՝ հրկիզված վիճակում: Ինչպես նախապես հայտնել էինք, Վրեժ Պողոսյանը երեկ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: