Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերկ կինն ուղիղ եթերում հարձակվել է հաղորդավարուհու վրա

Մերկ կինն ուղիղ եթերում հարձակվել է հայտնի հաղորդավարուհու վրա: Դեպքը տեղի է ունեցել Antena 1 հեռուստաընկերության «Ուղիղ մուտք» հեռուստածրագրի ստուդիայում: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում, գրում է G4media-ն:

Մերկ կինը ներխուժել է ստուդիա և փորձել քար նետել հաղորդավարուհի Միրելա Վայդայի վրա, սակայն վրիպել է: Նրան արագ կերպով ձերբակալել են: Պարբերականի տեղեկություններով՝ հարձակվողը վերջերս է դուրս գրվել հոգեբուժարանից: Նա կարող էր մուտք գործել ստուդիա չփակված դռնով:

Sputnik Ռումինիան պարզաբանում է, որ հաղորդավարը վերջերս սպառնալիքներ է ստացել Մագդալենա Շերբանի կողմից: Վերջինս 2017-ին 25-ամյա մի աղջկա է հրել Բուխարեստի մետրոյի երկաթգծերի վրա և ազատազրկման է դատապարտվել սպանության համար: Վայդան իր հաղորդումների մեջ հաճախ է լուսաբանել այդ միջադեպը:

Միևնույն ժամանակ, պարբերականը չի բացառում, որ հարձակման տեսանյութը կարող է բեմադրված լինել` հանդիսատեսին գրավելու համար: Կասկածներ է առաջացնում նաև այն փաստը, որ կինը կարող էր ներս մտնել և մերկանալ լավ վերահսկվող վայրում: Ավելին,«Ուղիղ մուտք» շոուն արդեն բազմիցս տուգանվել է «հանդիսատես ներգրավելու կասկածելի մեթոդներ օգտագործելու համար»: