Search
Close this search box.

«Վերածնվող Հայաստան» կուսակցություն Սյունիքից` առաջիկա ընտրություններին

Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու հայտ է ներկայացնում «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։ Կուսակցությունը չնայած նոր է գրանցվել, բայց մուտքը բավական տպավորիչ է ստացվում, քանի որ ազդեցիկ քաղաքական թիմ է հավաքվել։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է։ Կուսակցության վարչության անդամներ են՝ Գորիս բազմաբնակավայր համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Մեղրի բազմաբնակավայր համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարան բազմաբնակավայր համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Սիսիան բազմաբնակավայր համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը և Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի անդամներն են։

Հայաստանում առաջին անգամ է, երբ ընդդիմադիր կուսակցություն են հիմնում խոշոր համայքնների գործող ղեկավարներ։ Ակնհայտ է, որ այս քաղաքական ուժը էական հաջողություն է ունենալու առաջիկա ընտրություններում։

Հիշեցնենք, որ վաղը` ժամը 14:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության մամլո ասուլիսը: Ասուլիսին, բացման խոսքով հանդես կգա կուսակցության ընտրված նախագահ Վահե Հակոբյանը