Search
Close this search box.

Ականների վրա 96 ադրբեջանցի է պայթել

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Սլովակիայի պաշտոնակից Իվան Կորչոկի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսի ընթացքում բողոքել է, որ, իբր, հայկական կողմը չի տրամադրում ականադաշտերի քարտեզը։ Նա ասել է, որ, ընդհանուր առմամբ, Արցախի գրավյալ տարածքներում ռազմական գործողություններից հետո ականների վրա 96 ադրբեջանցի է պայթել (ներառյալ՝ զինվորականներ)։ «Ականի վրա պայթելու հետևանքով այդ տարածքներում 18 մարդ է մահացել, 78-ը ստացել է ծանր վնասվածքներ»,- ասել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ ականի վրա պայթելու վերջին դեպքը տեղի էր ունեցել Աղդամում ՝6 ադրբեջանցի էր պայթել, որոնցից 5-ը՝ նույն ընտանիքի անդամներ՝ հայրը, 3 որդիներն ու թոռը։ Պայթելու հետևանքով երկուսը մահացել են, մյուսները՝ վիրավորվել։