Search
Close this search box.

Դատարանը հրապարակեց Սերժ Սարգսյանի պաշտպանի միջնորդության վերաբերյալ որոշումը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով երեկ վերսկսված դատական նիստի ընթացքում դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալներ Սամվել Գալստյանի և Սերգո Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվեցին նրանց մահվան հանգամանքով պայմանավորված: Հանվեցին նաև նրանց հաշիվների վրա դրված կալանքները:

Դրանից հետո սկսվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը հանելու հարցի քննությունը:

Քննության ավարտից հետո դատավորը հայտնեց, որ որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 14։00, և հեռացավ խորհրդակցական սենյակ:

Դատարանն այսօր մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպաններ Մակինյանի և Հակոբյանի միջնորդությունը երրորդ նախագահի գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք էր դրվել 2019թ.: Այս մասին «Արմենպրեսին» 2019թ. դեկտեմբերի 19-ին հայտնել էին Հատուկ ննչական ծառայությունից: