Search
Close this search box.

Շուրջ մեկ տարի բազմաթիվ քաղաքացիներ «քցված են». իրավապաշտպանը հրավիրում է ոստիկանության ու ՊԵԿ-ի ուշադրությունը

Եթե որոշեք որևէ միջոցառման տոմս գնել tomsarkgh.am-ից և, եթե անգամ Ձեզ այդ տոմսն առաքեն, ապա դա ամենևին չի նշանակում, որ Դուք կմասնակցեք այդ միջոցառմանը: Օրինակ, 2020թ փետրվար-մարտ ամիսներին բազմաթիվ ( միգուցե հարյուրավոր ) քաղաքացիներ tomsarkgh.am-ից տոմսեր են գնել, լուրջ գումարներ վճարել տոմսերի դիմաց, սակայն միջոցառումը չի կայացել: Շուրջ մեկ տարի բազմաթիվ ( միգուցե հարյուրավոր ) քաղաքացիներ «քցված են»:

Գումարն էլ հետ չեն վերադարձնում: tomsarkgh.am-ի ներկայացուցիչն ասում է, որ գումարը չենք վերադարձնելու և վերջ: Չորով: Միաժամանակ նշում է, որ միգուցե միջոցառումը կայանա: Դե դրա հավանական կայացման օրն ու ժամն էլ անհայտ է: Եվ այսպես շուրջ մեկ տարի: Հիմա, մենք պետություն ունե՞նք, թե՞ չունենք: ՀՀ հարկատուներից ոչնչի դիմաց կանխիկ գումար են հավաքագրում, շուրջ մեկ տարի անհիմն տնօրինում են այդ գումարը և հրաժարվում են հետ վերադարձնել: Սրա անունն ի՞նչ է:

Եթե այս խնդրին չանդրադառնա պետությունն ի դեմս ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armeniaի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armeniaի, ապա կարող ենք փաստել, որ մեր երկրում սովորական բարդակ է:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան