Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Սիրելիս, կողակիցս, լեգենդար հրամանատար չեմ ուզում պատմել, թե ինչպես պետք է այսօր նշեինք ծննդյանդ տարեդարձը, ու թե ինչպես եմ հիմա այն նշում

Սիրելիս, կողակիցս, հարազատս, հոգիս, շնորհավո՛ր ծնունդդ։ Չեմ ուզում պատմել, թե ինչքա՜ն անարդար վարվեց այս անհոգի աշխարհը իմ ու քո հանդեպ, ոչ էլ ուզում եմ պատմել, թե ինչպես պետք է այսօր նշեինք ծննդյանդ տարեդարձը, ու թե ինչպես եմ հիմա այն նշում։ Ուզում եմ քո մասին բարձրաձայնել ի լուր աշխարհի, որ դու՝ Լևոն Ավետիսյանդ, լեգենդար հրամանատար էիր, տեսակովդ՝ առաջնորդ, նվիրյալ։

Լյո՜վս, չեմ դադարում հիանալ, հպարտանալ քեզնով, մարտակից ընկերներդ լեգենդներ են պատմում քո մասին։ Ինչքա՜ն համեստ էիր, ինչքա՜ն լուռ էիր, ինչքա՜ն անփառասեր էիր։ Դու ծնվել էիր, որ պաշտպանեիր մեզ ու մեր ժողովրդին, ծնվել էիր, որ ահ ու սարսափ տայիր թշնամուն։ Ինչո՞ւ էր կյանքդ այսքան կարճ։

Գիտե՞ս քո մասին դեռ շատ է խոսվելու, քո սխրանքների մասին դեռ շատ է ասվելու։ Ես հավատում եմ, որ դուք՝ նահատակներդ, գտնվում եք Աստծո հովանու և պահպանության ներքո։ Հավատում եմ, որ ձեր հոգիները լույսի ու խաղաղության մեջ են։ Փառք ու պատիվ Ձեզ, նվիրյալնե՛ր….