Search
Close this search box.

Գերիների վերադարձը ձգձգվում է. Արայիկ Հարությունյանը ծնողներին ասել է, որ «ուրիշ խնդիր կա, տեղյակ կպահեն». Փաստինֆո

Շիրակի մարզի գերեվարված 62 զինծառայողների ծնողների մի մասն Արցախում են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Սարապատի համայնքապետ Արտուշ Մանուկյանը, որը նրանց հետ երեկ է զրուցել։

Ծնողներին հայտնել էին, որ հնարավոր է գերիների նոր խումբ վերադառնա, սակայն ԱՀ նախագահը նշել է, որ խանգարող հանգամանքներ են ի հայտ եկել։

«Երեկվա համար պետք է տեղեկություն լիներ, թե կոնկրետ որ օրը հնարավոր կլինի գերիներին վերադարձնել։ Խումբ պետք է գար։ Բայց երեկ Արայիկ Հարությունյանը հանդիպել է հետները, ասել, որ ձգձգվում է, ուրիշ խնդիր կա, տեղյակ կպահեն, հեռախոսահամարները վերցրել էր»,- ասաց Մանուկյանը։

Սարապատ համայնքից երկու ծնող է մեկնել Արցախ։ Նրանցից մեկի եղբայրը գերությունից հունվարին է վերադարձել, սակայն վերջինս որոշել է ներկա լինել հանդիպումներին։ Արցախում արդեն երկու հանդիպում է եղել, սակայն դեռևս ապարդյուն։ Ծնողերը շարունակում են Ստեփանակերտում մնալ։

«Վերջին անգամ Աբազյանի հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ տնօրենն ասել է՝ հնարավորինս արագ կբանակցեն։ Ծնողներից մեկին էլ հրավիրել էր Ադրբեջանի ԱԱԾ պետի հետ հանդիպման ժամանակ ներկա գտնվելու։ Այնպես ստացվեց, որ հանդիպումը եղանակի պատճառով չկայացավ։ Դրա համար ծնողները որոշեցին, որ խումբ գնա Արցախ՝ Արայիկ Հարությունյանին հանդիպելու»,- ասաց համայնքապետը։

Նրա տվյալներով՝ գերեվարված զինծառայողների հարազատների հետ հանդիպումները ամենօրյա է։

«Գրեթե ամեն օր էլ ակցիա է իրականացվում, գալիս հավաքվում են մարզպետարանում, կարճ ժամանակով մարզպետարանի դիմացի ճանապարհը փակում են»,- ասաց համայնքապետը։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում