Search
Close this search box.

Կոտայքի երիտասարդ նախկին փոխմարզպետն այսօր լուրջ պաշտոնի նշանակվեց

Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

Կենսագրություն

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1992թ. հունվարի 7, քաղաք Աբովյան

Կրթություն

1998-2008թթ.- ք.Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց

2008-2012թթ.- Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան, Կառավարման ֆակուլտետ, Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում, բակալավր

2012-2014թթ.- Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան, Կառավարման ֆակուլտետ, Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում, մագիստրոս

Աշխատանքային գործունեություն

-2011-2013թթ. -«Ջի-Էլջ-Իքս Մեդիա» ՓԲԸ, համահիմնադիր, ֆինանսական տնօրեն

-2013-2016թթ.-«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, Կորպորատիվ բիզնեսի կառավարման վարչություն, մասնագետ

-2016-2018թթ.- «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, Կորպորատիվ բիզնեսի կառավարման վարչություն, գլխավոր մասնագետ

-2015-2016թթ.- «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովի անդամ

-2016-2017թթ.- «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

-11.06.2018-16.03.2021թթ. – ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ

Կուսակցական պատկանելությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է: