Search
Close this search box.

Գործազրկությունը շատացել է, տնտեսությունը անկում է ապրում, թվերը մտահոգիչ են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տնտեսությունը շարունակում է անկում ապրել, համենայնդեպս այդ մասին վկայում են պաշտոնական թվերը: 2019-2021թթ. ՀՀ տնտեսությունը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին հրապարակումից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ. հունվարին, 2020թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, կազմել է 92.5%, այնինչ 2020թ. հունվարին, 2019թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, 109.2 տոկոս էր կազմում:

Մեկ այլ ցուցանիշ. առեւտրի շրջանառությունը 2021թ. հուվարին կազմել է 186,933.0 մլն դրամ, ինչը 2020 եւ 2019 թվականների նույն ժամանակաշրջանների համեմատությամբ պակաս է համապատասխանաբար 20,396.2 եւ 868.6 մլն դրամով:

Աշխատանք փնտրողների թիվը 2021թ. հունվարի դրությամբ կազմել է 88929 մարդ, ինչը 3543 մարդով կամ 4.1%-ով ավել է 2020թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 7015 մարդով կամ 8.6%-ով ավել է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:

Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2021թ. հունվարի դրությամբ կազմել է 61757 մարդ, ինչը 247 մարդով կամ 0.4%-ով պակաս է 2020թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 2874 մարդով կամ 4.4%-ով պակաս է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Այսինքն՝ այս իշխանությունների ձախողումը տարեցտարի արտացոլվում է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում