Search
Close this search box.

Նաղդալյանի հեռախոսի 3G-ն չի անջատվել. ահա, թե ինչպես է նա պետությանը 2 միլիոն դրամի վնաս հասցրել

«Էրեխեք ջան, ինչը մեկնաբանեմ՝ դրան: Հեռախոսս փչացած է եղել, տեխնիկական խնդիր է եղել, 3G-ն չի անջատվել, դրանից է եղել»- լրագրողներին պատասխանեց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Հերմինե Նաղդալյանը, անդրադառնալով՝  պետական բյուջեի միջոցների հաշվին շուրջ 2 միլիոնի հեռախոսով խոսելու հարցին:

Ասում են, թե Չինաստան եք խոսել՝ ձեր որդու հետ, ճշտեցին լրագրողները. «Չինաստան, որդուս հետ խոսում եմ վացապով»,-եղավ պատասխանը: Իսկ հարցին, թե չի պատրաստվում ետ վերադարձնել գումարը, Նաղդալյանը պատասխանեց, որ իրեն նման պահանջ չի ներկայացվել:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս տարվա մայիսին իր ծառայողական բջջային հեռախոսով 2 մլն դրամի զանգեր է արել, և դա վճարել է պետբյուջեից:

ArmLife.am