Search
Close this search box.

ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլական գեներալների նավոդկով մեր հրետանին մեզ էր խփում, 6 զոհ ունեցանք․ Արթուրը իր աչքով է տեսել, թե ինչ է տեղի ունեցել Ջաբրայիլում

Արթուր Մարկոսյանը, ով մասնակցել է արցախյան վերջին պատերազմին, սեպտեմբերի 30-ից եղել է Ջաբրայիլում ու իր աչքով է տեսել, թե ռազմի դաշտում ինչ է կատարվել: Նա պնդում է՝ «հողերը նվեր են տվել թուրքերին»: Aravot.am-ի հետ զրույցում հարցին, թե դուք կոնկրետ դավաճանական դրվագների ականատես եղե՞լ եք՝ նա պատասխանեց.

«Այո, մեզ մինչեւ Կուբաթլու նահանջել է տվել՝ առանց մի փամփուշտ կրակելու: Ամբողջ Սյունիքի տղաներս՝ կամավորներս, 7-8 հարյուր հոգի նահանջել ենք մոտ 32 կմ: Նահանջեք 2 կմ, կես կմ, 1 կմ ու երկու շրջան անձամբ մենք ենք ներկա եղել, թե ոնց են տվել՝ իր ծախված գեներալների հետ:

Մենք գիտենք: Ես այնտեղ որպես կռվող տղա մենակ Քյոխ գիտեմ՝ «Եղնիկների» Քյոխը: Մնացածին ես այնտեղ տեսել եմ պատերազմի դաշտից 15 կմ հեռու, հետո դառան մարզպետ, պատերազմի դաշտից 17 կմ հեռու, դառան փոխմարզպետներ, ծառայում էին Նիկոլին: Կռվի դաշտում ես չեմ տեսել նրանց: Մի հատ Քյոխ գիտեմ, որ տղա է, եղել է իր զինվորից կես մետր առաջ կանգնած, ոչ թե թաքնված»: