Search
Close this search box.

ՖՈՏՈ. Գողացել են Երևանի 2800-ամյակի այգու Նավակով տղայի բրոնզե արձանը

Երեկ՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ Տիգրան Կ-ն և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք գողացել են «Երևանի 2800-ամյակի» անվան այգում տեղադրված Նավակով տղայի բրոնզե արձանը։

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։